Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ասում են...

Ասում են...
08.12.2015 | 00:34

...թե Գյումրիում իշխանության ցուցանիշներն ահավոր զայրացրել են «հարկավորներին», որի անմիջական պատասխանատուն համարվել է շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ոչ այնքան որպես շտաբի պետ, որքան որպես վարչապետ, որի տնտեսական քաղաքականությունն ուղղակի քոռ ու քաչալ է, իսկ ինքը Գյումրու կողմերում է եղել մեկ ռեալիթի շոուի, մեկ էլ Վարդան Աճեմյանի անվան թատրոնի տոնակատարությունների ժամանակ ու պարգևներ հանձնել, երկու դեպքում էլ բառացիորեն զբաղվելով իր անձնական PR-ով: «Հարկավորներին» էլ ավելի զայրացրել է քվեարկության օրը Հովիկ Աբրահամյանի «բացթողումը», որ ապագայում ևս վարչապետ կլինի:

Դիտվել է՝ 1856

Մեկնաբանություններ